Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինչ քայլ է արել Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի սկզբում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Տեսանյութում երևում է, որ Սերժ Սարգսյանն ընտրել է անգլիական սկզբնախաղ կոչվող C2C4 քայլը։
Տեսանյութից պարզ է դառնում, որ քայլն անելուց առաջ ՀՀ նախագահն այն համաձայնեցրել է Արոնյանի հետ։