Գրիգոր Նարեկացու արձանը Պապին նվիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Արձանի բացման արարողությանը ներկա են լինելու նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Արամ Ա Վեհափառ Հայրապետը:
Արարողությունը կայանալու է ապրիլի 5-ին:
Մարտի 10-ին Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Վատիկանի նվիրակ Իվան Սանդուս եպիսկոպոսին, ով Նորին Սրբությանը պաշտոնապես հանձնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրավեր-նամակը՝ արձանի զետեղման արարողությանը։