Ռուսաստանը 3-րդ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետի ավարտից հետո միջուկային զինաթափման հարցով պատրաստ է շարունակել բանակցությունները, բայց հաշվի առնելով այնպիսի զինատեսակների ձեռքբերումը, որոնք ունակ են շրջանցել ՀՕՊ համակարգերը, բալիստիկ հրթիռների ու մարտագլխիկների կրճատումն այլևս այնքան էլ կարևոր չէ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նախագահը բացատրել է, որ Ռուսաստանը «համաձայն է շարունակել գործող պայմանները կամ մարտագլխիկներն ու կրիչները կրճատել»:
Պուտինն ավելացրել է, որ յուրաքանչյուր համակարգ, որի մասին ինքը խոսել է Դաշնային ժողովին ուղղված ուղերձում, հեշտությամբ կարող են հաղթահարել ՀՕՊ համակարգերը: