ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի մեջ բանակցությունները կավարտվեն «դարի մեծագույն գործարքով» կամ ընդհանրապես կձախողվեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա նշել է, որ այժմ իսկական ժամանակն է Փհենյանի հետ խնդիրները լուծելու համար: «Ո՞վ գիտե, թե դրանից ինչ կստացվի: Հնարավոր է, որ ես կա՛մ արագ լքեմ բանակցային գործընթացը, կա՛մ նստեմ բանակցությունների սեղանի շուրջ ու հասնեմ դարի մեծագույն գործարքին»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ վստահում է Հյս. Կորեայի խոստումներին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ հրթիռային փորձարկումներից զերծ մնալու վերաբերյալ: