Ոչ մի կողմ չի շահի ԱՄՆ հետ առևտրային պատերազմից, եթե գործը դրան հասնի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք համոզված ենք, որ դա կլինի ի վնաս բոլորի, ոչ ոք չի հաղթի նման առճակատումից, ուստի մենք, ինչպես և նախկինում, երկխոսության ուղիներ ենք փնտրում», - ասել է Կանցլերը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի՝ պողպատի և ալյումինի արտադրանքի ներմուծման վերաբերյալ մաքսատուրքեր սահմանելու որոշումը:
Մերկելը շեշտել է, որ ԵՄ-ն «կարող է արձագանքել, և Եվրահանձնաժողովն արդեն հասկացրել է այդ»: