Իրանում թուրքական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` այս մասին հայտնել է ISNA-ն` հղում կատարելով Իրանի Քաղաքացիական ավիացիոն կազմակերպության տարածած հայտարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի ենթարկված ինքնաթիռը մասնավոր է եղել:
Գործակալության տվյալներով` ինքնաթիռն իրականացնելիս է եղել Շարջա-Ստամբուլ չվերթը: Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Չեխարմեխալ և Բախտիարիա նահանգում:
Գետնին խփվելիս օդանավն այրվել է: Զոհերի մասին չի հաղորդվում:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատներ: