Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ադրբեջանցու հետ
Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Շաքրիյար Մամեդյարովի հետ։ Պարտիան ավարտվեց 24-րդ քայլում: