Մարտի 12-13-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Ստոկհոլմ։
NEWS.am-ի փոխանցմամբ այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Ստոկհոլմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Շվեդիայի առաջատար վերլուծաբանների և փորձագետների հետ։