ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առանորդ Կիմ Չեն Ինի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Փհենյանում: Այս մասին «Известия»-ին հայտնել են հարավկորեացի բարձրաստիճան աղբյուրները: աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ հյուսիսկորեական կողմը պատրաստվում է բարձրացնել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը:
Մինչ օրս ԱՄՆ ոչ մի գործող նախագահ անձնական հանդիպում չի ունեցել հյուսիսկորեացի առաջնորդի հետ, ուստի չկա համապատասխան արարողակարգ:
Նշենք, որ այսօր այդ հանդիպման կազմակերպմամբ հիմնականում զբաղվում է Հարավային Կորեան, որի բարձրաստիճան պատվիրակությունն օրերս է վերադարձել Փհենյանից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն էր հայտնել մինչև մայիս հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: