Ադրբեջանում մարտի 12-ից սկսվել են լայնամասշտաբ զորավարժություններ՝ ադրբեջանական բանակի տարատեսակ զորամիավորումների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը:
Զորավարժություններին ներգրավված են մինչև 25 000 զինծառայող, մինչև 250 միավոր տանկեր ու այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 1000 հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի համակարգեր և ականանետներ, մինչև 50 միավոր տարատեսակ նշանակության ավիացիա:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 17-ը: