Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Whoscored.com վիճակագրական կայքը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները, որոնց համաձայն՝ 29-ամյա հայ ֆուտբոլիստը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ` ստանալով 8,8 գնահատականը:
Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: