Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով կազմակերպության անդամ պետություններին: Այս մասին ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտմամբ՝ առանց տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին այդ մասին»,- գրել է Բալայանը: