Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատագամավոր Գարո Փայլանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «Գորշ գայլերի» ժեստն անելու վերջին դեպքին, փոխանցում է News.am-ը։
Փայլանը գրել է. «Էրդողանն այսօր բացահայտեց այն, ինչը հայտնի էր վաղուց։ Որտեղից ուր հասանք»։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մերսինում հանրահավաքի ժամանակ Աֆրինի հետ կապված ելույթի ժամանակ մատներով «Գորշ գայլերի» ժեստն է արել։ Այս դեպքը մեծ արձագանք է գտել սոցկայքերում, քանի որ չափավոր իսլամի անվան տակ քաղաքականություն մտած Էրդողանը փաստացի ապացուցեց, որ ազգայնամոլական է։