Ադրբեջանցի քիքբռնցքամարտիկ Ալիմ Նաբիևը, ով վերջերս Glory գոտու պարտադիր հավակնորդ է դարձել, խոսել է կազմակերպության գործող չեմպիոն Հարութ Գրիգորյանի հետ կայանալիք մենամարտի մասին, հայտնում է «Чемпионат»-ը։
Նաբիևի խոսքով` շատերն այդ մարտն ընկալում են որպես Ադրբեջանի և Հայաստանի դիմակայություն, բայց ինքը կարծում է, որ սպորտը քաղաքականությունից դուրս է։
«Այո, մեր միջև պատերազմ կլինի, բայց կլինի ռինգում և կվերաբերի միայն մեզ։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և այլևս չշոշափել այս թեման», — ասել է մարզիկը՝ հավելելով, որ ինքը մարզվում է Vityaz Fight ակումբում, որտեղ տարբեր ազգությունների շատ տղաներ կան, և բոլորը լեզու են գտնում իրար հետ՝ ադրբեջանցիները` հայերի, ռուսները` ուկրաինացիների, օսերը` վրացիների հետ: