Վենետիկի տարածքի 28 տոկոսը ջրի տակ է

21:10     12 մարտի, 2018

Անցած երեկո տեղացած հորդառատ անձրևների պատճառով Վենետիկի պատմական կենտրոնի տարածքի 28 տոկոսը հեղեղվել է: Այս մասին հայտարարել է Վենետիկի քաղաքապետարանը՝ ընդգծելով, որ վնասներ և որևէ աղետալի հետևանքների այն չի հարուցել: 

Քաղաքապետի մամուլի խոսնակ Ալեսանդրո Բերտազին հայտարարել է, որ քաղաքում ջրի մակարդակը բարձրացել է 119 սանտիմետրով, այնուհետև սկսել է իջնել:  «Մեզ համար նման երևույթները հազվադեպ չեն, սակայն տարօրինակ է, որ այն տեղի ունեցավ մարտին»,- նշել է Բերտազին:

 Ըստ նրա՝ երկուշաբթի երեկոյան ևս սպասվում է ջրի մակարդակի բարձրացում: 

Վենետիկի քաղաքապետարանը կիրակի օրը հաղորդագրությունների միջոցով քաղաքացիներին իրազեկել էր հեղեղումների հավանականության «նարնջագույն» աստիճանի մասին:  


© armedia.am