Թուրքիայի Կայսերի քաղաքում ոստիկանները ձերբակալել են հայերի թաքցրած «գանձերը» փնտրողներին։
Ինչպես փոխանցում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Cumhuriyet-ին,Կայսերիի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ որոշ անձինք քաղաքի հասցեներից մեկում գաղտնի հորատում են անում գանձեր գտնելու հույսով։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները ձերբակալել են 3 քաղաքացու, ովքեր խոստովանել են, որ գանձ են ցանկացել գտնել, քանի որ լսել են, որ այդ վայրում հնուց պահված մեծ թվով գանձեր կան։
Դատարան տանելու ճանապարհին լրագրողներից մեկը հարցրել է, թե գտե՞լ են գանձերը, գանձ փնտրողներից մեկը պատասխանել է. «Թագավորի թագն էինք փնտրում, սակայն ոսկորի կտորներ գտանք»։