ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում ընդգծել է, որ անհրաժեշտ է կրկնապատկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտնում է «Արմենպրես»-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Գեորգի Ծերեթելին մտահոգություն է հայտնել սահմանին բռնության դեպքերի առնչությամբ և հիշեցրել, որ հակամարտությունը ծանր բեռ է քաղաքացիական բնակչության համար:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը վերահաստատել է վեհաժողովի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակին: