Սան Ֆերնանդո հովտում ANCA-ի ներկայացուցչությունը մեկօրյա համաժողով է կազմակերպելու՝ նվիրված Արցախի ազատագրական շարժման 30-ամյակին: Համաժողովի նպատակ հանդիսանում է բարձրաձայնել Արցախի բնակչության պատմությունն ու ինքնորոշման իրավունքի իրականացման պահանջները, հայտնում է News.am-ը:
Մարտի 17-ին կայանալիք համաժողովի շրջանակներում կքննարկվեն նաև Արցախի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային բանաձևերը և պայմանավորվածությունները: