Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Գևորգ վարդապետն արհեստական է համարում այն աղմուկը, որն առաջացել է Բարեբեր կրակի ծագման վերաբերյալ հայ հոգևորական բացահայտման շուրջ:
«Մենք երբեք չենք հայտարարել, որ կրակը երկնքից է իջնում: Այո՛, նման հրաշքներ եղել են, սակայն դրանք համաժողովրդական են տեղի կատարվել», - РИА Новости-ին ասել է Գևորգ վարդապետը: Նրա խոսքերով՝ հայկական եկեղեցին Բարեբեր կրակի ավանդույթը կապում է Գրիգոր Լուսավորիչի հետ: Ըստ ավանդության՝ Գրիգոր Լուսավորիչն, իրեն արժանի չհամարելով Տիրոջ գերեզմանի տաճար մտնելու համար, գնացել է քարանձավ և երկար աղոթել: Զատիկից մեկ օր առաջ նա մտել է Տիրոջ գերեզմանի տաճար, որտեղ հրաշքով վառվել են բոլոր մոմերն ու լամպերը, ինչից հետո նրան սկսել են կոչել Լուսավորիչ: Այժմ վայրում, որտեղ աղոթել է Գրիգոր Լուսավորիչը, կանգնած է հայկական եկեղեցին, նշել է հոգևորականը:
Իսրայելական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Հայ առաքելական եկեղեցում հոգևորական Սամուել Աղոյանը հերքել է Բարեբեր կրակի առեղծվածային ծագումը: Քրիստոնյաները հավատում են, որ Տիրոջ գերեզմանի տաճարում Զատիկի նախօրեին կրակն ինքնուրույն է վառվում: