ԱՄՆ-ը կտրուկ կրճատել է թուրքական Ինջիրլիք ավիաբազայից իրականացվող ռազմական գործողությունների թիվը և դիտարկում է այնտեղ մշտական հիմունքներով գտնվող անձնակազմի թվաքանակի կրճատման հնարավորությունը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնատար անձանց: Նրանց կարծիքով՝ դրա պատճառը երկու երկրների լարված հարաբերություններն են:
Նշվում է, որ հունվարին Ինջիրլիք բազայից Աֆղանստան է տեղափոխվել А-10В գրոհայինների խումբը: Աստիճանաբար նվազում է բազայի տարածքում ամերիկացի զինծառայողների ընտանիքների թիվը:
Այժմ Ինջիրլիքում են տեղակայված ամերիկյան F-22 Raptor և F-15 Eagle կործանիչները, ինչպես նաև լիցքավորող ինքնաթիռները: ԱՄՆ ռազմական ներկայացուցչի խոսքով՝ թուրքական ավիաբազայի օգտագործման մասշտաբները կրճատելու հարցը «դիտարկվում է արդեն որոշ ժամանակ»: