Դուբայում բացվել է առաջին «խելացի» զբոսայգին, որտեղ ամեն ինչ աշխատում է վերականգնվող էներգիայով, հայտնում է ՌԻԱ նովոստիին:
Al Barsha South Park այգում կա կայանատեղի, որն աշխատում է արևային վահանակներով, ինչպես նաև էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կետ:
Այգում լուսավորվածությունը նույնպես ապահովվում է արևային էներգիայով: Այգու մակերեսը 7 հա է, արժեքը՝ 15 մլն դիրհամ (մոտ 5 մլն դոլար):