Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն Գերմանիայում մզկիթների վրա հարձակումների շարքի պատճառով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը՝ մտահոգություն հայտնելով Գերմանիայում Թուրքիայի քաղաքացիների վրա հարձակումների հաճախակիանալու կապակցությամբ:
«Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է մեր ԱԳՆ, որտեղ նրան է փոխանցվել բողոքի նոտան և արվել են նախազգուշացումներ», - Բոզդաղին մեջբերում է Hürriyet-ը:
Նախորդ շաբաթվա վերջին Գերմանիայի տարբեր քաղաքներում՝ Բեռլինում, Իտցեհոյում, Լաուֆֆենում, հարձակումներ են իրականացվել թուրքական մզկիթների վրա: