Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում` ESPN-ի վարկածով։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Պորտալը կազմել է տուրի լավագույն թիմը` բաղկացած 11 խաղացողից և մարզիչից։
Թիմում Մխիթարյանն ընդգրկվել է որպես աջ կիսապաշտպան։ Միկիի հետ խորհրդանշական հավաքականում են ընդգրկվել նաև «Արսենալի» կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆին։
Լոնդոնյան ակումբի երկու խաղացողների հետ թիմում են հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» երեք խաղացողներ, «Նյուկասալի» երկու և «Սուոնսի սիթիի», «Լեյսթերի», «Չելսիի», «Տոտենհեյմի» մեկական խաղացողներ։ Հավաքականի մարզիչը Ժոզե Մոուրինյոն է։