ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հրաժարականի պատճառը նրանց միջև առկա տարաձայնություններն են, որոնցից գլխավորը Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
«Նայեք Իրանի հետ գործարքին: Ես կարծում եմ, որ այն սարսափելի է: Նա կարծում է, որ այն նորմալ է: Ես դեռ ավելի վաղ էի ցանկանում այն խզել կամ դրա հետ ինչ-որ բան անել, նա փոքր-ինչ այլ կերպ էր մտածում: Մենք նրա հետ տարբեր կերպ էինք մտածում»,- ասել է Թրամփը լրագրողներին:
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ այդ հարցում իրենց հայացքները համընկնում են: