ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է երկիրն ունենա տիեզերական զորքեր, հայտնում է РИА Новости-ն:
«Տիեզերքի վերաբերյալ իմ նոր ազգային ռազմավարությունն ընդունում է, որ տիեզերքում կարող են իրականացվել ռազմական գործողություններ, ինչպես ցամաքում, օդում ու ջրում»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Կալիֆորնիայում:
Նա նշել է, որ սկզբում այդ գաղափարը լուրջ չի ընդունել, բայց այնուհետ եկել է եզրակացության, որ գաղափարը հիանալի է:
«Հնարավոր է՝ մենք պետք է դա անենք: Դա կարող է տեղի ունենալ»,- ասել է Թրամփը: