ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյեթի նոր նշանակման մասին՝ որպես դիվանագիտության հարցերով տեղակալի պաշտոնակատար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է Սպիտակ տունը:
Մինչ այդ հայտնի է դարձել, որ ամերիկյան վարչակազմը պաշտոնաթող է արել մարտի 13-ին ավելի վաղ պաշտոնանկ արված ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի տեղակալ Սթիվ Գոլդսթինին: Ինչպես հայտարարել են Associated Press-ի աղբյուրները, վարչակազմում Գոլդսթինի ազատման մասին որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ նա Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու հարցում Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշմանը հակասող տեղեկատվություն է հրապարակել:
Հիզեր Նոյերթը ԱՄՆ-ի Պետդեպի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի ապրիլի 24-ին: