Անգելա Մերկելը չորրորդ անգամ վերընտրվել է Գերմանիայի կանցլերի պատոնում, հայտնում է Zeit Online-ը:
Պարբերականը նշում է, որ Մերկելի թեկնածության օգտին քվեարկել է բունգեսթագի 364 պատգամավոր, ինչը 35-ով պակաս է նախորդ ընտրության ժամանակ ստացած ձայներից:
Մերկելի թեկնածության դեմ է քվեարկել բունդեսթագի 315 պատգամավոր, 9-ը՝ ձեռնպահ է մնացել: