Իրանի խոշորագույն ավիաընկերության՝ Iran Air-ի ղեկավարությունը որոշում Է ընդունել օդաչուների աշխատատեղեր բացել կանանց համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել Է Tehran Times թերթը: «Մեզ համար շատ կարևոր Է, որ մեր աշխատակիցների մեջ կին-օդաչուներ լինեն»,-հրատարակությունը քաղվածքներ է բերում ավիաընկերության տնօրեն Ֆարզանե Շարաֆբաֆիի հայտարարությունից:
Տարեկան մեկ անգամ Iran Air-ի ղեկավարությունը հայտարարում է մի շարք աշխատատեղեր բացելու մասին, և այս տարի շեշտը կդրվի ընկերությունում թույլ սեռի ներկայացուցչուհիներին որպես օդաչուներ ներգրավելու վրա:
Ներկայում ընկերությունում աշխատող միջին օղակի աշխատակիցների մոտավորապես 16 տոկոսը կանայք են, նշում Է հրատարակությունը: