Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական խորհրդարանում «Սկրիպալի գործով» ելույթի ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան երկրից կարտաքսի 23 ռուս դիվանագետի: Այս մասին Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ ռուս դիվանագետները պետք է լքեն երկիրը մեկ շաբաթվա ընթացքում: Նրա խոսքով՝ այսպիսի քայլի դիմելը երկար տարիներ կկանխի ռուսական լրտեսական ցանցի տարածումը Մեծ Բրիատանիայում։
Նշենք, որ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրում 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա 33-ամյա դստերը դիտավորյալ թունավորելու գործում, քանի որ ըստ նրանց՝ հայր ու դուստր թունավորվել են նյարդապարալիտիկ այնպիսի գազով, որը մշակվել է Ռուսաստանում։