Մարտի 14-ին՝ հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում, Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի նկատմամբ, հաղորդում է Chess.am-ը։ Լևոնը հանդես էր գալիս սևերով, նավակային վերջնախաղում նա իրացրեց երեք զինվորի առավելությունն ու տոնեց հավակնորդների մրցաշարի առաջին հաղթանակը։
Մարտի 15-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: