Դուբայի շեյխի դուստրը՝ Լատիֆա Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մակտուման, անհետ կորել է Հնդկաստանում՝ Գոայի ափերին, YouTube-ում տեսանյութի հրապարակումից հետո, որում նա նշում է, որ «այս տեսանյութը կարող է իմ վերջինը լինել»:
33-ամյա Լատիֆան, ով, ինչպես ասում են, անհետացել է ամերիկացի Էրբե Յաուբերտի հետ, հանձնարարել է ԱՄՆ-ից իր փաստաբանին իր մահվան կամ անհետացման դեպքում տարածել տեսահոլովակը, գրում էThe Sun-ը:
Լատիֆան տեսանյութում պատմում է իր կյանքի մասին՝ որպես Դուբայի թագավորական ընտանիքի անդամ:
Ինչպես հաղորդվում է, Լատիֆան իր վերջին WhatsApp հաղորդագրությունը ուղարկել է Բրիտանիայում իր ներկայացուցիչ Ռադհե Սթիրլինգին մարտի 4-ին, որը գրանցվել է ԱՄՆ նավակում՝ Հնդկաստանից 50 մղոն հեռավորության վրա: այդ հաղորդագրությամբ արքայադուստրը նրա խնդրել է օգնել իրեն. «Դրսում ինչ-որ տղամարդիկ են, և ես կրակոցներ եմ լսում»: Սթիրլինգը խնդրել է ձայնագրել կրակոցները, սակայն աղջիկը չի պատասխանել:
Սթիրլինգի խոսքով՝ Լատիֆան իր ընկերության հետ կապվել է փետրվարի 26-ին՝ հայտնելով, որ փախել է Դուբայից, որտեղ նրան խոշտանգել են եղբորն օգնելու համար, ով նույնպես փախել է: Լատիֆան նաև ասել է, որ իր ավագ քույրը փախչել է այն պատճառով, որ նրան «թույլ չեն տվել ընտրություն կատարել իր ապագայի հարցում»: