Օլիմպիական խաղերի մրցանակակիր Եվգենյա Մեդվեդևան լրագրողներին ասել է, թե ինչ է նախատեսում անել առաջիկայում: Նրա խոսքով, նա վճռական տրամադրված է աշխատել և ցանկանում է կրկին վերադառնալ Օլիմպիական խաղերին: Այս մասին հաղորդում է RT կայքը:
«Իմ նպատակն է ապաքինվել և շարունակել իմ աշխատանքը: Ես շատ եմ սիրում գեղասահքը, դա իմ աշխատանքն է, ուզում եմ վայելել այն: Եվ ես ուզում եմ ելույթ ունենալ հաջորդ Օլիմպիական խաղերում»- ասել է 18-ամյա գեղասահորդուհին:
Եվգենյա Մեդվեդևան աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, նա երկու անգամ շահել Է Գրան պրիի եզրափակիչները: