Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` դիտարկելու ՌԴ նախագահական ընտրությունները

14:50     15 մարտի, 2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, մարտի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում՝ դիտարկելու ՌԴ նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Այցի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահը ռուսական լրատվամիջոցների համար հանդես կգա մամուլի ասուլիսով:

Տեղեկացնենք, որ ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Սանկտ Պետերբուրգ կմեկնի նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:


© armedia.am