ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, մարտի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում՝ դիտարկելու ՌԴ նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Այցի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահը ռուսական լրատվամիջոցների համար հանդես կգա մամուլի ասուլիսով:
Տեղեկացնենք, որ ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Սանկտ Պետերբուրգ կմեկնի նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: