Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ավիաչվերթերի սպասարկումն ավելի հեշտ և մատչելի կդառնա։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
Կառավարությունն այսօր որոշում է կայացրել օդանավակայանում գործող երկու մասնավոր ընկերությունները` «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›» պետական ձեռնարկությունները միացնել իրար։
Այսինքն՝ վերացվելու է հավելյալ վճարների հարցը, և ստեղծվելու է մեկ պատուհանի սկզբունքով աշխատող կառույց:
Կազմակերպությունն այսօր մեկ ուղևորի հաշվարկով 30 հազար դրամ է վճարում օդերևութաբանական կանխատեսման համար։ Տոմսի գնի մեջ այդ գումարը կարող է կազմել մինչև 30-35%։ Այժմ արդեն դրա համար առանձին չեն վճարի։