Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ռուսական նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցով, գրում է Reuters–ը։
«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդներս, դատապարտում ենք մարտի 4-ին Սոլսբերիում Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալների վրա հարձակումը։ Ռուսաստանի կողմից մշակված ռազմական նշանակության նյարդային թույնի օգտագործումը Երկրորդ պատերազմից ի վեր նյարդային թույնի օգտագործման առաջին դեպքն է Եվրոպայում։
Սա հարձակումը է մեծ Բրիտանիայի ինքնիշխանության վրա եւ պետության կողմից այսպիսի գործողությունները Քիմիական զենքի մասին կոնվենցիայի եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, ինչպես նաեւ սպառնում է մեզ բոլորիս»