ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսատան՝ հնարավորությունների երկիր» համաժողովի ժամանակ բեմ բարձրանալիս, ընկել է, հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով ՆՏՎ-ին:
Լավրովը դիպել է աստիճանին և ծնկների վրա ընկել, բայց արագ բարձրացել է և նստել իր տեղում: Համաժողովի իր ելույթը նա սկսել է կատակելով. «Տեսա՞ք` ինչպես վրիպեցի: Իհարկե, լավ է, որ ոչ թե դիվանագիտական ճակատում, այլ աստիճանի վրա», - ասել է նա: