Ժոզե Մոուրինյոն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից, եթե անգլիական ակումբն ամռանը չկատարի նրա տրանսֆերային պահանջները, փոխանցում է News.am-ը` հղում կատարելով Mirror-ին:
Պորտուգալացի մասնագետը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ և նշել, որ թիմն ունի ուժեղացման կարիք։
Ժոզե Մոուրինյոյի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, որը բանակցում է նաև Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» չի հաղթահարել իսպանական «Սևիլիայի», ՊՍԺ-ն՝ Մադրիդի «Ռեալի», «Չելսին»՝ «Բարսելոնայի» արգելքը։