Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալմանը հայտարարել է, որ իր երկիրը միջուկային ռումբ կստեղծի, եթե նման բան անի Իրանը։ Այս մասին նա ասել է ամերիկյան CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ։
«Սաուդյան Արաբիան չի ցանկանում միջուկային ռումբի տիրանալ, բայց անկասկած, եթե Իրանը միջուկային ռումբ մշակի, մենք անհապաղ նման կերպ կվարվենք», - ասել է սաուդյան արքայազնը: