Դոնալդ Թրամփ կրտսերի՝ ԱՄՆ ներկայիս նախագահի որդու կինը ապահարզան է տվել, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով New York Post-ին:
ԶԼՄ-ների հաղորդմամբ, զույգը վերջերս դժվարություններ է ունեցել հարաբերություններում: Վանեսա Թրամփը դժգոհում է ամուսնու մշտական ուղևորություններից: Բացի դրանից, նա խիստ ծանր է տանում ԶԼՄ-ների չափից ավել ուշադրությունը Դոնալդ Թրամփի ընտանիքի անդամների հանդեպ՝ հատկապես նրա նախագահ դառնալուց հետո:
Փաստաթղթերից հետևում է, որ նա հույս ունի բաժանվել հնարավորինս արագ և չի պատրաստվում մտնելու դատավեճերի մեջ ֆինանսական կապիտալին և երեխաների նկատմամբ խնամակալության իրավունքներին վերաբերող հարցերում:
Վանեսան Միացյալ Նահանգների պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի ավագ որդու հետ ամուսնացել Է 2005 թվականի նոյեմբերին: Զույգն ունի հինգ երեխա