Մոսկվայի ''Multimedia Art Museum'' ժամանակակից թանգարանում կբացվի հայազգի ռուսաստանցի հայտնի լուսանկարիչ Իլյա Վարդանյանի «Երազներ Հայաստանի մասին» ցուցահանդեսը, հայտնում է «Ռուսարմինֆո»-ն:
Լուսանկարիչը ներկայացնում է Հայաստան կատարած այցելությունից ստացած տպավորությունները:
Ցուցահանդեսը կբացվի մարտի 26-ին՝ «Տաշիր» գրուպի և հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի հովանավորությամբ:
Իլյա Վարդանյանը Մոսկվայի ամենահայտնի լուսանկարիչներից մեկն է: Նրա աշխատանքները հայտնվել են հեղինակավոր շատ ամսագրերի շապիկներին, ինչպես օրինակ՝ ''Vogue'', ''GQ,'' ''Tatler'', ''Esquire'', ''Elle'', ''Harper’s Bazaar'', ''InStyle'':