Աշխարհի ամենաէժան քաղաք է ճանաչվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ The Economist Group-ին հղումով:
Էժան քաղաքների ցանկում են հայտնվել նաև Կարակասը, Լագոսը և Ալմա-Աթան:
Ամենաթանկարժեք քաղաքների վարկանիշը 5-րդ անգամ անընդմեջ գլխավորում է Սինգապուրը: Ցուցակում նրան հաջորդում են Փարիզը, Ցյուրիխը, Հոնկոնգը, Օսլոն, Ժնևը, Սեուլը և Կոպենհագենը: