Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությանը, որի արդյունքում Արսեն Վենգերի գլխավորած թիմին բաժին է հասել Մոսկվայի ԲԿՄԱ-ն, փոխանցում է News.am-ը։
Այս մրցաշրջանում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն արդեն խաղացել է ռուսական ակումբի հետ, երբ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Թիմերը մրցել էին Չեմպիոններ լիգայի խմբային փուլում, որում Մխիթարյանը Մոսկվայում նաև գրավել էր ԲԿՄԱ-ի դարպասը։
«Մոսկվան կանչում է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 12-ին։