Երևանում ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվան փողոց կլինի: Համապատասխան նախագիծն ընդգրկված է Երևանի Ավագանու մարտի 19-ի նիստի օրակարգում, փոխանցում է PanArmenian-ը։
Վիլսոնի փողոցը տեղակայված կլինի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածում:
Նախատեսվում է նաև Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում տեղադրել Վուդրո Վիլսոնի հուշարձանը։