Մադրիդում այսօր նոր բախում է տեղի ունեցել ոստիկանների ու միգրանտների միջև։ Պատճառը, վերջիններիս պնդմամբ, անօրինական առևտրականներից մեկի սպանությունն էր ոստիկաններից փախչելիս։ Ոստիկանությունն իր մեղքն, սակայն, հերքում է։ Բողոքարարները այրել են աղբի ամանները, կոտրել են խանութների ու բանկերի ապակիները։ Ձերբակալվել է վեց հոգի, իրավապահ մարմինների տասը ներկայացուցիչներ վիրավորվել են: