Ռուսական Առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» նախագծի «կույր լսումներին» մարտի 16-ին մասնակցել է 10-ամյա Սառա Աբրահամյանը Աբխազիայի Սուխում քաղաքից
Նա երգեց Պոլինա Գագարինայի «Драмы больше нет» երգը: Ժյուրիի երեք անդամներից երկուսը՝ Վալերի Մելաձեն ու Բաստան, շրջվեցին` տեսնելու իրենց հիացրած աղջկան։ Սառան ընտրեց որպես մարզիչ Մելաձեին: