Հայ շախմատիստները հանդես կգան Եվրոպայի անհատական առաջնությանը

13:58     17 մարտի, 2018

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Հայաստանը կներկայացնեն հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Վահե Բաղդասարյանը:

Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:


 


© armedia.am