Ռուսաստանը կարտաքսի բրիտանացի 23 դիվանագետի

12:53     17 մարտի, 2018

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ շաբաթ ժամանակ է տվել Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության 23 աշխատակիցներին երկիրը լքելու համար, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Բացի այդ, Մոսկվան հետ է վերցրել Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություն բացելու իր համաձայնությունը: Դադարեցվելու է նաև Բրիտանական խորհրդի գործունեությունը:

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները վատացել են Լոնդանի կողմից ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ Մոսկվայի հասցեին հնչեցվող մեղադրանքների պատճառով:


© armedia.am