Սանկտ Պետերբուրգ. ՀՀ պատվիրակությունն այցելել է հայկական եկեղեցի

14:13     17 մարտի, 2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը և Գագիկ Մելիքյանը, այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել Սանկտ Պետերբուրգի հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանի հետ: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Կարևորվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայապահպան դերը երիտասարդների հոգևոր ու ազգային դաստիարակության հարցում: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եկեղեցու առաքելությունը հայ-ռուսական հոգևոր և մշակութային հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: 


© armedia.am