Ֆիլիպիններում ինքնաթիռը վթարի է ենթարկվել

14:50     17 մարտի, 2018

Ֆիլիպիններում ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել, հաղորդում է CNN Philippines - ը:

Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը Բուլական նահանգում: Ինքնաթիռը ուղևորվում էր Պլարիդելից Լաոագ: Ինքնաթիռում եղել է օդաչուն և վեց ուղևոր:

Ըստ Ֆիլիպինների քաղաքացիական ավիացիայի հաղորդման, Piper PA-23 Apache ինքնաթիռը շահագործվել է Lite Air Express ավիաընկերության կողմից:


© armedia.am